Միևնույն ոլորտում աշխատող մարդկացն շրաջանակում հաճախ են բախումներ ու լարված իրավիճակ լինում: Կան մարդիկ, որոնք ուղղակի տանել չեն կարողանում իրենց գործընկերներին, և հայտնի աստղերն էլ բացառություն չեն:
1. Մրայա Քերի և Ջենիֆեր Լոպես
Հանրությունն իմացել է այս «պատերազմի» մասին դեռևս 2000-ականների սկզբին, երբ Մրայա Քերին մի հարցազույցի ժամանակ ասել է, որ չգիտի, թե ով է Ջենիֆեր Լոպեսը: Վերջինիս էլ 2015թ.-ի Billboard մրցանակաբաշխության ժամանակ նկատել են իր ինստագրամյան էջը ստուգելիս ու զրուցելիս: Երկուսն էլ չեն հերքում, որ չեն սիրում միմյանց:
2. Մրայա Քերի և Էմինեմ
Այս երկուսը տանել չեն կարողանում միմյանց դեռևս 2002թ.-ին, երբ Էմինեմն առաջին անգամ իր «Superman»երգում ասաց, որ որոշ ժամանակ հանդիպել է երգչուհի Մրայա Քերիի հետ: Վերջինս հերքեց դա՝ ասելով, որ պետք է հարբած լիներ Մարշալի հետ հանդիպելու համար: Դրանից հետո Էմինեմը թողարկեց «The Warning»երգը, որտեղ իրեն հատուկ անկեղծությամբ խոսում էր իրենց հարաբերությունների ու Մրայայի ամուսնու Նիք Քենոնի մասին, ինչպես նաև հայհոյում երգչուհուն: Մինչ օրս Մրայան չի հաստատել, որ նրանք հանդիպել են, բայց եթե ցանկանում եք ավելին իմանալ նրանց հարաբերությունների մասին, ապա լսեք էմինեմի «The Warning» թրեքը:
3. Թեյլոր Սուիֆթ և Քանյե Ուեսթ
Բոլորը հիշում են, թե ինչպես Քանյե Ուեսթն ընդհատեց Թեյլոր Սուիֆթի շնորհակալական խոսքը « MTV երաժշտական տեսահոլովակներ» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն տեսահոլովակ» մրցնակն ընդունելու ժամանակ: Քանյեն բեմից հայտարարեց, որ Բեյոնսեն էր արժանի այդ մրցանակին և այդ արարքով զարմացրեց երաժշտական աշխարհի բոլոր աստղերին: Վերջիններս, ինչպես նաև այն ժամանակ նախագահ Բարակ Օբաման նրան նույնիսկ քարկոծեցին այդպիսի անտակտ արարքի համար, իսկ Թեյլոր Սուիֆթը հուզված գնաց ետնաբեմ: Այդ օրվանից շատ չանցած նրանք թվում էր հարթել էին ամեն բան, բայց հետո Քանյե Ուեսթը երգ թողարկեց «Famous» անունով, որտեղ ասում էր. «Ինձ թվում է ես և Թեյլորը դեռ կարող ենք սիրով զբաղվել: Ինչո՞ւ, որովհետև ես հայտնի եմ դարձրել այդ քածին»: Սուիֆթը նույնիսկ թեթևակիորեն խոսեց այս մասին Գրեմմի մրցնակաբաշխության ժամանակ, երբ ընդունում էր «Տարվա ձայնասկավառակ» մրցանակը: «Կլինեն մարդիկ, որոնք կհայտարարեն, որ իրենց ես պարտական հասածդ հաջողությունների համար: Բայց մի օր, երբ արդեն ավելին կունենաս, քան այսօր, դու կնայես անցած ճանապարհիդ ու կհասկանաս՝ ո՛չ, քո հաջողության համար ինքդ քեզ ես պարտական»: Կարճ ասած՝ նրանք մինչ այսօր լավ հարաբերություննի մեջ չեն:
Ամբողջությամբ՝ vnews.am