Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ռեփերների, այդ թվում Էլջեյի եւ Խասկիի համերգների չեղարկմանը։ Ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում պետության ղեկավարը հայտարարել է, որ ռեփն իր համար օտար թեման չէ եւ հիշեցրել է, որ նախընտրական ծրագրի ընթացքում հայտնի ռեփեր Թիմուր Յունուսովն իր վստահված անձն է եղել։
«Թիմաթին հրաշալի մարդ է եւ արտիստ»,- հավելել է քաղաքական գործիչը։
Անդրադառնալով մյուս երաժիշտներին, ովքեր հանդես են գալիս այս ժանրում, ՌԴ առաջնորդը համաձայնել է, որ «արգելելու» քաղաքականությունը չի կարելի կիրառել։ Նա նշել է, որ «երիտասարդական մշակույթի» դեպքում նման գործողություններն արդյունավետ չեն։ Միեւնույն ժամանակ, Պուտինն ասել է, որ ամեն բան ինքնահոսի թողնել եւս պետք չէ։
Ավելի մանրամասն՝ news.am