
Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվող Շարժայի կանանց գավաթ ավանդական միջազգային մրցաշարում կայացել է 7-րդ տուրը:
Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանը և Սոնա Ասատրյանը 7-րդ տուրում հաղթանակներ են տարել, իսկ Արմինե Բաբայանը պարտվել է:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
7-րդ տուրից հետո աղյուսակը 6.5 միավորով գլխավորում է Իրինա Բուլմագան:
Լիլիթ Մկրտչյանը առաջատարին զիջում է 1 միավորով և կիսում է 3-րդ հորիզոնականը:
Սոնա Ասատրյանը վաստակել է 5, իսկ Արմինե Բաբայանը՝ 4.5 միավոր: