
ESPN-ին հայտնի է դարձել Ժոզե Մոուրինյուին` «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացնելու մանրամասները:
Վերջին երեք շաբաթների ընթացքում մարզչի և Պոլ Պոգբայի հարաբերությունները ծայրաստիճան սրվել էին: Պորտուգալացին նույնիսկ թիմի ֆուտբոլիստներից մեկին ասել էր, որ վերջինս հեռու մնա Պոգբայից:
Թիմի ներսում մթնոլորտը վատացել էր:
«Կարմիր սատանաների» խաղացողներն այլևս չէին վստահում մարզչին: Ըստ աղբյուրի` Ֆուտբոլիստների 90%-ը կորցրել էր հարգանքը Մոուրինյուի նկատմամբ: Այս ամենից հետո ակումբի ղեկավարությունը 55-ամյա մասնագետին հեռացնելուց բացի այլ ելք չէր տեսել: