«Երկու արքայազներն կանայք շատ ուժեղ են». լրատվամիջոցները՝ Մեգան Մարքլի ու Քեյթ Միդլթոնի դիմակայության մասին
Advertisement 1000 x 90

«Երկու արքայազներն կանայք շատ ուժեղ են». լրատվամիջոցները՝ Մեգան Մարքլի ու Քեյթ Միդլթոնի դիմակայության մասին

Արդեն մի քանի ամիս է, ինչ բազմաթիվ լրատվամիջոցներ մեջբերում են մտահոգիչ լուրեր այն մասին, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նոր անդամի՝ արքայազն Հարիի կին ամերիկյան նախկին դերսանուհի Մեգան Մարքլի հայտնվելուց հետո Քենսինգթոնյան պալատում ամեն բան այդքան էլ հարթ չէ:

Ինչպես գրում է tatler.ru-ն, երկու արքայազների՝ Հարիի և Ուիլյամի կանանց միջև ոչ այնքան բարիադրացիական հարաբերությունների մասին ասեկոսեներն էլ ավելի թեժացան, երբ հայտնի դարձավ, որ Հարին ու Մեգանը շուտով կտեղափոխվեն իրենց ներկայի կեցավայրից, որը գտնվում է արքայազն Ուիլյամի ու նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի կեցավայրի հարևանությամբ:

People ամսագրի անանուն աղբյուրը վերջերս հաստատել է, որ թագավորական ընտանիքի հարսների միջև լարվածություն իսկապես կա:

«Երկու արքայազներն կանայք շատ ուժեղ են: Եթե դուք բերեք երկու անկախ կանանց իրական աշխարհից թագավորական միջավայր՝ նրանք կցանկանան ազդեցություն գործել»,- բացատրել է ամսագրի զրուցակիցը:

Ըստ աղբյուրի՝ Հարիի և Մեգանի տեղափոխումը լավագույն որոշումն է, մանավանդ, որ երկու երիտասարդ ընտանիքները տարբեր դերեր ունեն թագավորական ընտանիքում:

«Սակայն եղբայրները միշտ կմնան անբաժան, քանի որ նրանք արքայադուստր Դիանայի որդիներն են»,- եզրփակել է անանուն աղբյուրը:

tert.am



Նման նյութեր