Համառոտ
Սալման Ռուշդի. ազգությամբ հնդիկ, քաղաքացիությամբ բրիտանացի: Ծնվել է 1947 թվականի հունիսի 19-ին Մումբայում՝ մուսուլմանական ընտանիքում: 14 տարեկանում սովորելու է գնացել Անգլիա, Քեմբրիջում պատմություն է ուսանել: Աշխատել է թատրոնում, ապա նաև՝ որպես լրագրող: 1964-ից Բրիտանիայի քաղաքացի է:
Իսկ երբ Սալման Ռուշդին որոշում է գրականությամբ զբաղվել, սկսվում է ամենահետաքրքիրը և՛ իր՝ գրողի, և՛ աշխարհի ընթերցողների համար:
Մոգական ու հեքիաթային, ռեալիստիկ ու գերիրական, արևելյան հեքիաթների ժանյակազարդ հյուսվածքով գրված վեպեր, որոնք կախարդում են ու գլխապտույտ առաջացնում, տեղափոխում արևելքի տաք ու հեքիաթային աշխարհ, մոգական ռեալիզմի այլաշխարհիկ ոլորտներ, որտեղ ամեն մեկը կորցնում ու գտնում է ինքն իրեն, հավատում հրաշքներին, լավին, անhավանականին, հոգևորին, գեղեցիկին…
Սատանայական բանաստեղծություններ
Ռուշդին 1988-ին հրատարակում է «Սատանայական բանաստեղծություններ» վեպը, որն իսկական ռումբ էր մուսուլմանական աշխարհի համար: Այստեղ հեղինակն անդրադառնում է Մուհամեդ մարգարեի կերպարին, «ծաղրում ու անպատվում նրան». այսպես են կարծում մուսուլմանները, սա նրանք ներել չեն կարող:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեինին հրապարակայնորեն անիծեց Ռուշդիին և իր ֆաթվայով դատապարտեց մահվան՝ կոչ անելով բոլոր մուսուլմաններին ջանք չխնայել նրան գտնելու և սպանելու համար: Սա պատճառ դարձավ Իրանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագտական հարաբերությունների խղմանը:
Ի պատասխան, իրանական 5-Khordad Foundation հիմնադրամը Ռուշդիի համար գլխագին սահմանեց 2,000,000 դոլլար, ապա՝ 2,500,000 դոլլար։ Այս գումարը կստանա այն մարդը, ով կսպանի Ռուշդիին: Ի դեպ, ամենևին էլ պարտադիր չէ, որ սպանողը լինի մուսուլման…
Ամբողջությամբ՝ vnews.am