Լոնդոնի Գաթվիկ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը. դեկտեմբերի 21-ին այնտեղ վայրէջք է կատարել առաջին մարդատար ինքնաթիռը: Այդ մասին հայտնել է LBC լոնդոնյան ռադիոկայանը:
Նրա տվյալներով՝ հանրանավը ժամանել է Շանհայից, և նրանում ուղևորներ չեն եղել:
Գաթվիկի թռիչքավայրէջքային գոտին բաց է սահմանափակ թվով ինքնաթիռների համար, հայտնել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիան՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնական ներկայացուցչին:
«Գաթվիկի թռիչքավայրէջքային գոտին ներկայում բաց է, և սահմանափակ թվով ինքնաթիռներ պլանավորում են մեկնել ու վայրէջք կատարել»,- հայտարարել է օդանավակայանի ներկայացուցիչը:
Գաթվիկ օդանավակայանը, նրա խոսքով, կենտրոնացած է օդանավակայանների հանրակցության հետ աշխատանքի վրա, որպեսզի վերականգնի կանոնավոր թռիչքներին ըստ չվացուցակի, և օդանավակայանի ղեկավարությունը դրա շուրջ բանակցություններ է վարում ավիաընկերությունների ու օդային շարժման դիսպետչերների հետ: