AraratNews.am-ի տեղեկություններով Արամ MP3-ը առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության: Երգիչը հաստատել է տեղեկությունը, նշելով, որ ինքն ունի բժշկական կրթություն և օրենքով սահմանված կարգով մեկնում է զինված ուժեր որպես բժիշկ, ունի սպայի՝ լեյտենանտի կոչում:
«Ես համարվում եմ պահեստազորի բժիշկ, մինչև 35 տարեկան պետք է գնամ և ծառայեմ: Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու»,- ասել է երգիչը: Հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, որ ուղղությամբ տեղակայված զորամաս է մեկնելու, Արամ MP3-ն նշել է, որ դեռ տեղյակ չէ: