Աշխարհի ամենագեր մարդը կարողացել է վեր կենալ բազմոցից
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենագեր մարդը կարողացել է վեր կենալ բազմոցից

Աշխարհի ամենածանր մարդը՝ Խուան Պեդրո Ֆրանկոն, կատարել Է վաղեմի երազանքը եւ սկսել Է ինքնուրույն շարժվել: Այս մասին հայտնել Է The Mirror հրատարակությունը:

Մեքսիկայում բնակվող տղամարդուն Գինեսի ռեկորդների գրքում որպես մոլորակի ամենածանր մարդ են գրանցել 2016 թվականի դեկտեմբերին: Այն ժամանակ նա կշռում Էր 594 կիլոգրամ: Այդ ժամանակվանից 33-ամյա Ֆրանկոն տարել Է ստամոքսի ծավալի փոքրացման երկու վիրահատություն, որոնցից առաջինն օրգանը փոքրացրել Է 75 տոկոսով, եւ գցել Է 294 կիլոգրամ քաշ՝ հետեւելով խիստ սննդակարգի: Տղամարդուն բուժելու համար հիվանդանոցում հատուկ անկողիններ են հարմարեցրել:

«Ինձ համար ամենակարեւորն այն Է, որ ես նորից կարող եմ քայլել: Վեց տարի ես չեմ հեռացել իմ տնից եւ ոչ մի տեղ չեմ գնացել, բացի հիվանդանոցից,- պատմել Է Ֆրանկոն :- Ինձ համար մեծ նվաճում Է ինքնուրույն վեր կենալը, մեկ, երկու կամ նույնիսկ երեք քայլ անելը: Բայց ես ուրախ եմ, որ սկսում եմ շարժվել»: Մեքսիկացին մանկությունից տառապել Է ավելորդ քաշից: Դեռահաս ժամանակ ենթարկվել Է վթարի, ինչից հետո ընկել Է կոմայի մեջ եւ որոշ ժամանակ գամված Է եղել անկողնուն:

«Այն ժամանակ ես կոտրել Էի գրեթե բոլոր ոսկորներս: Բոլոր աջ կողերս, ոտքս, ամեն ինչ»,- հիշում Է Ֆրանկոն: Վերականգնման շրջանում նա կերել Է, որպեսզի հաղթահարի սթրեսը, եւ շուտով քաշի աճը դուրս Է եկել վերահսկողությունից: Բժիշկները պլանավորում են, որ առաջիկա մեկուկես տարում Ֆրանկոն եւս 200 կիլոգրամ քաշ կգցի: Այժմ Ֆրանկոն իր առջեւ նպատակ Է դրել սահմանելու նոր համաշխարհային ռեկորդ՝ դառնալ այն մարդը, որն իր քաշից ամենից շատ կիլոգրամներ կպակասեցնի: