Հայտնի են տարվա 10 լավագույն մարզիկները
Advertisement 1000 x 90

Հայտնի են տարվա 10 լավագույն մարզիկները

Այսօր` դեկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող 2018 թվականի ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի` նախարարությունում հավատարմագրված լրատվամիջոցների և նախարարությունում գրանցված գլխավոր մարզիչների քվեարկությունը:

Այս տարի բացի հավատարմագրված լրագրողներից և հանրության sms-քվեարկությունից, 1/3 սկզբունքով հաշվի են առնվել նաև հավաքական թիմերի մարզիչների կարծիքները:

Քվեարկությանը մասնակցել է նաև ArmSport.am-ը: Հիշեցնենք, որ «Տարվա 10 լավագույն մարզիկների» հավակնորդների ցանկում ընդգրկվել էր 21 մարզիկ:

Վերջնական արդյունքը՝ ստորև.

Արթուր Ալեքսանյան / Հունահռոմեական ըմբշամարտ

Արթուր Թովմասյան / Սպորտային մարմնամարզություն

Ֆերդինանդ Կարապետյան / Ձյուդո

Վլադիմիր Հարությունյան/Լև Սարգսյան / Ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր

Արսեն Ղազարյան / Սամբո

Մաքսիմ Մանուկյան / Հունահռոմեական ըմբշամարտ

Սիմոն Մարտիրոսյան / Ծանրամարտ

Գոռ Մինասյան / Ծանրամարտ

Գրիգոր Մխիթարյան / Սամբո

Էդգար Ստեփանյան / Հեծանվային սպորտ

armsport.am