
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Ժոզե Մոուրինյուի հնարավոր վերադարձի մասին:
«Ես չեմ որոշում, թե ով պետք է լինի «Ռեալի» գլխավոր մարզիչը: Դա ավագի գործը չէ:
Մոուրինյուն «Ռեալում» չէ արդեն 5 տարի, իսկ դուք շարունակում եք խոսել նրա մասին: Մենք պետք է հարգենք մեր ներկայիս մարզչին»,- Ռամոսի խոսքն է մեջբերում Marca-ն:
Նշենք, որ օրեր առաջ պորտուգալացին հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից: