
Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի հրապարակումը.
«Ընտրություններում հաղթած պատգամավորները դեռ մանդատները չեն ստացել, բայց արդեն նրանց ընտրած քաղաքացիները նրանց դեմ բողոքի ցույցեր են անում:
Այ, սրա համար եմ ասում, որ ընտրություններն ազատ, արդարից բացի մեկ այլ բնութագրիչ էլ ունեն՝ արդյունավետ: Դա այն է, երբ ընտրողը ծրագրեր է կարդում, հարցեր է տալիս, ու ըստ դրանց քվեարկում:
Մենք չունենք այդ ընտրողը, հետևաբար ընտրություններ անցկացնելը պարապ զբաղմունք է:
ՀԳ, Իսկ ինչ անենք՝ կհարցնեք:
Գարնանը կասեմ, թե ինչ անեք. հուսով եմ ձմռան պաղությունը բարերար կազդի ժողովրդի ուղեղի վրա ու շատերի մոտ կվերականգնվի ռացիոնալ մտածողությունը:
Այ, այդ ժամանակ կասեմ»: