«Էս երկրին մի հատ Ստալին ա պետք»
Advertisement 1000 x 90

«Էս երկրին մի հատ Ստալին ա պետք»

Արփի Ոսկանյանի գրառումը. «Երբեք չեմ մոռանա, թե ոնց տարիներ առաջ ինքս ինձ համար առաքելություն էի հորինել, քաղաքացիական ինքնագիտակցության լույսը տարել ու փորձում էի սփռել իմ հայրենի փոքրիկ քաղաքում, որտեղ պարտքս էի համարում բոլոր խանութպանների ու ծանոթ-անծանոթ անցորդների հետ խոսքի բռնվել, Եհովայի վկայի ջերմեռանդությամբ տեղյակ պահել քաղաքական վերջին անցուդարձին, քաղաքացիական ինքնագիտակցություն սերմանել նրանց հոգիներում եւ ներշնչել կործանիչ միտքը, որ ամեն բան կախված է իրենցից, եթե միայն անհանդուրժող լինեն անարդարության հանդեպ եւ հետեւողական՝ այդ անհանդուրժողականությունը ցուցաբերելիս։

Եվ այդպես, մեկուկես տարի անց հարեւանս, որի հետ ամեն օր առնվազն հինգ րոպե խոսում էի, եւ որը բավականին առաջադիմել էր քաղաքացիական ինքնագիտակցության տեսանկյունից, ինձ ապշեցրեց իր մտքի անսպասելի փայլատակմամբ՝ հայտարարելով. «Էս երկրին մի հատ Ստալին ա պետք»։

Որ հիշում եմ, համ ծիծաղս ա գալիս, համ զարզանդս»։



Նման նյութեր