Չինաստանում ընտրել են տարվա հիերոգլիֆները
Advertisement 1000 x 90

Չինաստանում ընտրել են տարվա հիերոգլիֆները

«Ձգտում»-ը եւ «դուրս գալ»-ը դարձել են անցնող 2018 թվականի հիերոգլիֆներն ամենամյա ինտերնետ-քվեարկության արդյունքներով, որն անցկացվել Է Չինաստանի մոնիթորինգի եւ հետազոտությունների պետական լեզվաբանական կենտրոնի աջակցությամբ: «Ձգտել» հիերոգլիֆը, որը նաեւ ունի «ոգեշնչվել», «առաջ նետվել», «ինքնամոռաց աշխատել» իմաստները, դարձել Է տարվա հիերոգլիֆը ներքին թեմատիկայի առումով:

Մասնագետների կարծիքով՝ դրա պատճառն այն Է, որ արդի բուռն դարաշրջանում պայքարն ու դեպի առաջ ձգտումը յուրատեսակ երջանկություն են: «Դուրս գալ» հիերոգլիֆը, որը նաեւ կարելի Է թարգմանել որպես «ընկրկել», «հետ քաշվել», «հրաժարվել», տարվա հիերոգլիֆ Է դարձել միջազգային թեմատիկայի առումով: Փորձագետները դա բացատրում են այն բանով, որ «դուրս գալ» բայը 2018 թվականին «ցնցեց» գործնականում ամբողջ մոլորակը:

ԱՄՆ-ն 2018 թվականին առաջին տեղն Է զբաղեցրել «դուրս գալու» որոշումներով, դրանց թվում են դուրս գալու որոշումներն Իրանի հետ միջուկային գործարքից, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, Փոստի համաշխարհային միությունից: Պակաս կարեւոր չի դարձել Brexit-ը՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից: Եվս մեկ անակնկալ «դուրս գալ» դարձավ Կատարի դուրս գալն ՕՊԷՔ-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր