
Մոսկվայում «Յանդեքս. Տաքսի» ծառայության վարորդը, մեծ արագություն զարգացնելով, կորցրել է ղեկի կառավարումն ու ընկել Մոսկվա գետի Յաուզա վտակի ջրերը, այս մասին հաղորդում է life.ru-ն:
Հայտնի է, որ մեքենայում եղել է միայն վարորդը, որն արգելափակված է մնացել փոխադրամիջոցում: Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է դուրս բերել տղամարդուն մեքենայից և հանձնել բժիշկներին:
Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը գտնվել է ոչ սթափ վիճակում: Միջադեպի հանգամանքները պարզվում են: