Ինչո՞ւ կատուներ…
««Կատու» ջազմենների մեջ տարածված բառ է։ Իրար կատու են ասում։ Նշանակում է կատվի բնավորություն, ինքնուրույնություն, ուժ ու փորձառություն, կատվազգիներին հատուկ ճարպկություն: «Կատու» նշանակում է փողոցի կյանքն ապրած»:
Տիգրան Սուչյան
Հենց այսպես է իր անունն ստացել հայկական իրականության ամենահայտնի ջազմեններից մեկի՝ Վահագն Հայրապետյանի՝ 2004 թ. հիմնադրած «Կատուներ» ջազ խումբը:
«Կատուները», որը գործելով մի քանի տարի կարողացել է հստակ ձեռագիր թողնել մեր երգարվեստում և հայկական ջազի իրականության մեջ, շատ անգամներ փոփոխությունների է ենթարկվել: Փոփոխվել են խմբի անդամները…
Խմբի անդամները…
Սկզբում խմբի անդամներն էին Վահագն Հայրապետյանը՝ ստեղնաշար, Արման Ջալալյանը՝ հարվածային գործիքներ, Արտյոմ Մանուկյանը՝ բաս կիթառ և թավջութակ, Նորայր Քարտաշյանը՝ բլուլ, զուռնա, դուդուկ, դաֆ, Դավիթ Նալչաջյանը՝ ալտ սաքսոֆոն, Աշոտ Հարությունյանը՝ տռոմբոն, Տիգրան Սուչյանը՝ շեփոր։
Հետագայում խմբին են միանում այլ անդամներ ևս. կազմը փոխվում է: Նրանք էին՝ Էդգար Սահակյանը՝ բաս կիթառ (փոխարինեց Արտյոմ Մանուկյանին) Դավիթ Մինասյանը՝ տռոմբոն (փոխարինեց Աշոտ Հարությունյանին)։
Ավելի ուշ «Կատուների» կազմն էլի է փոխվում. Դավիթ Մինասյանին փոխարինելու է գալիս Վահրամ Դավթյանը, Դավիթ Նալչաջյանին՝ Արթուր Գրիգորյանը, իսկ Արթուր Գրիգորյանին հետագայում փոխարինում է Դավիթ Մելքոնյանը:
Խմբի հետ ելույթներ են ունեցել նաև Արտո Թունջբոյաջյանն ու Վարդան Առաքելյանը, որոնց նվագը կարելի էր լսել «Կատուների» և՛ համերգներին, և՛ ձայնասկավառակներում:
Ամբողջությամբ՝ vnews.am