Xiaomi-ն ներկայացրել է անլար ականջակալներ՝ ներդրված կարաոկեով
Advertisement 1000 x 90

Xiaomi-ն ներկայացրել է անլար ականջակալներ՝ ներդրված կարաոկեով

Ասիայում շատ են սիրում կարաոկե, այդ իսկ պաճառով Xiaomi-ն որոշել է այս զվարճանքի համար հատուկ ականջակալներ թողարկել: Ականջակալները կոչվում են Bluetooth Karaoke Headset Forbidden City Edition:

Ականջակալներն ունեն ձայնի փոփոխության, տոնայնության կարգավորման և մի շարք այլ գործառույթներ: Ականջակալների արտաքին մասում տեղադրված է բարձրախոս և ստեղն՝ երգել սկսելու համար: Ականջակալի աշխատանքի համար այն պետք է միացնել սմարթֆոնին, որտեղ կմիանան երգը և երգի  բառերը: Բացի այդ, ականջակալներն ունեն երգը բարձր որակով ձայնագրելու հնարավորություն:

Ստացվում է, որ այս ականջակալները նախատեսված են բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրում են միայնակ երգել: Ամենայն հավանականությամբ, բջջային հավելվածում կլինեն տարբեր գործառույթներ, որոնք թույլ կտան համեմատվել ընկերների հետ և փոխանակել ձայնագրությունները:

Եթե հաշվի չառնենք կարաոկեի գործառույթը, ապա սրանք սովորական մեծ ականջակալներ են:

Ընկերությունը պաշտոնապես դեռևս չի խոսել այս ականջակալների գործառույթների կամ գնի մասին: Հնարավոր է, որ տարվա մեջ մանրամասներն արդեն հայտնի լինեն:

Սիրարփի Աղաբաբյան