
«Ի դեպ, ՄԻԵԿ-ն ունի կալանքի մի հիմք, որը շատ քիչ երկրներում է ամրագրված, և ՄԻԵԴ-ը կիրառում է միայն այն դեպքում, եթե ամրագրված է տվյալ երկրի ազգային օրենսդրության մեջ։ Դա այն է, երբ անձի շարունակվող կալանքը արդարացված է, քանի որ ազատ արձակելը կարող է խաթարել հանրային կարգ ու կանոնը, այլ կերպ ասած՝ առաջացնել հանրային հուզումներ։ Մանվել Գրիգորյանի դեպքը կարծես համընկնում է այդ հիմքին՝ զուտ որպես երևույթ, հակառակ դեպքում ՀՀ քր․ դատ․ օր․-ը նման հիմք չի սահմանում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արա Ղազարյանը։