«Ոստիկանությունը սիրունության համար չի»
Advertisement 1000 x 90

«Ոստիկանությունը սիրունության համար չի»

Մարինե Մանուչարյանի գրառումը. «Երբ ծռերի խափանման միջոցը փոխում էին ու ես դրանից վրդովվում էի, ահագին մարդ ասում էր՝ դե նորմալ պրակտիկայա, զարգացած երկրներում ազատ ման են գալիս մինչև դատարանը որոշում կայացնի։ Հիմա դատարանը որոշելա, որ քաղծկեղ ունեցող, շաքար ունեցող գեներալ Մանվելին թույլ են տվել իր դատավարության ու դատավճռի ընթացքում լինել ազատության մեջ, ու մի վայնասունա բարձրացել։

Բայց սարսափելին սա չէ, այլ այն, որ եթե ծռերի դեպքում վարչապետը առհասարակ որևէ բացատրություն չտվեց, էս դեպքում ասումա, որ իր համար էլ է զարմանալի, մի բան էլ ավելացնումա, որ ժողովուրդը իրավունք ունի բողոքելու։

Գեներալ Մանվելը աչքիս լույսը չի եղել ու չի (դաժե 2008ին Մանվել չեմ վանկարկել), բայց ես չեմ կարող ուղղակի չարձանագրել, որ էս ժողովրդին փողոց են հանելա Դոն Պիպոն ու Ճոյտը (ստեղ փրձկոցս հազիվ եմ զսպում)։ Համաձայնեք ամենաօրինապահ քաղաքացիները չեն։ Չեմ կարող չարձանագրել, որ ակնհայտ անգրագետ պահանջներ են ներկայացնում արդարադատության նախարարին՝ պահանջելով Մանվելին հետ կալանավորել,
այնինչ դա առհասարակ իր գործառույթը չէ։

Մոտ մի երեք լայվով Նիկոլը չզլացավ, ու մարդկանց կրթելու փորձեր արեց, որ ինքնազարգանան,
իրենից օրինակ վերցնելով, լեզու սովորեն, բայց ամենա կարևոր՝ իրավագիտակցության դասը տալու փոխարեն, ասումա՝ ժողովուրդը իրացնումա իր բողոքի իրավունքը։ Էս էն նույն սերիայիցա, որ գյուղացիք կառավարության դռներն են ջարդում, ասումա՝ իրանց դուռնա կուզեն կջարդեն,
չեն ուզի չեն ջարդի։ Այ էստեղա որ խախտվում են պետության կարևոր գործառույթները ու շիլաշփոթա դառնում, ու հանրապետությունն էլ շարունակումա ապրել կոնստանտ հեղափոխական մթնոլորտում, որ որտեղ մի տաս-հարյուր-երկու հարյուր հոգու մի բան դուր չի գալիս մայրուղիներ են փակում։ Սա կձգվի այնքան, մինչև պետությունը մի օր խաղի կանոնները չհստակեցնի ու ինչքան ձգձգվեց, էնքան ավելի արյունալի ա լինելու էդ կանոնների վերահաստատումը։

Հ.Գ. էդ Ոստիկանությունը սիրունության համար չի»։
#պետական_մենաշնորհ



Նման նյութեր