Ինչպես դիմավորել Խոզի տարի 2019 թվականը, որ հաջողությունը ուղեկից լինի ողջ տարին
Advertisement 1000 x 90

Ինչպես դիմավորել Խոզի տարի 2019 թվականը, որ հաջողությունը ուղեկից լինի ողջ տարին

Որպեսզի 2019թ. ձեզ համար բարեկեցության ու երջանիկ իրադարձություններով լի տարի լինի, կարևոր է դեպի ինքդ քեզ գրավել 2019թ. թալիսմանին` Դեղին հողե խոզին: Դա կարելի է անել ամանորյա գիշերը:

Եվ այսպես`

Նոր տարին անհրաժեշտ է դիմավորել մաքուր տանը, դրա համար էլ տունը հիմնովին մաքրելը պետք է դառնա նախաամանորյա գլխավոր ծեսը:

Տունը մաքրեք տոնից մի քանի օր առաջ: Ազատվեք այն իրերից, որոնց հետ կապված են բացասական հիշողություններ, քանի որ այդ բեռը 2019թ. տանելը լավագույն որոշումը չէ: Տունը հավաքելիս պատկերացրեք, որ դուք ոչ միայն կեղտից եք ազատվում, այլև անհաջողություններից, որոնք ձեզ հետապնդել են անցնող տավա ընթացքում:

Շատ նշաններ կապված են ամանորյա կերակրատեսակների հետ:

Դրանցից մեկն ասում է, որ տոնական սեղանին չպիտի լինեն խեցգետիններ ու օմարներ, այլապես տարվա ընթացքում դուք չեք կարողանա առաջ ընթանալ դեպի ձեր նպատակները, այլ միայն հետ կգնաք:

2019թ. ամանորյա գիշերը տոնական սեղանին խոզից պատրաստված կերակրատեսակներ չպետք է լինեն, այլապես խնդիրներն ու անհաջողությունները ձեզ կհետապնդեն ողջ տարվա ընթացքում:

Եթե ուզում եք, որ 2019 թ. հաջող անցնի, ձեր գավաթի մեջ լցրեք շամպայնի շշի մնացորդը ու խմեք:

Հաջողություն գրավելու համար ամանորյա կեսգիշերային զանգերից մի քանի րոպե առաջ անհրաժեշտ է մանդարին մաքրել ու այն դնել տոնածառի տակ` նախապես մի կտոր ուտելով:

Որպեսզի 2019թ. հաջողությունը միշտ ուղեկցի ձեզ, ամանորյա սեղանին անպայման պետք է խոզ լինի` խաղալիք, կավե, էական չէ:

Խոզուկին դրեք սեղանի ամենակենտրոնում, որ հենց 12-ին զանգերը զարկեն, հովանավորը տեսնի, որ դուք պատրաստվել եք նրա գալուն: Նոր տարում նա ձեզ կօգնի հասնել ձեր ամենանվիրական նպատակներին:

Եթե անցնող տարում վեճերն ու կոնֆլիկտները հաճախակի երևույթ էին ձեր տանը, 2019թ. դուք կարող եք ձեր ընտանիքում ներդաշնակության հասնել: Դրա համար սեղանի ոտքերը փաթաթեք սպիտակ կտորով:

Նախքան ժամացույցի զանգերի ներքո ձեր նվիրական երազանքը բարձրաձայնելը 3 անգամ  խոզուկի պես խռխռացեք: Այդ դեպքում Դեղին հողե խոզը կնպաստի դրա կատարմանը:

Ինչպես դիմավորել Նոր տարին, որ փողը դեպի քեզ գրավես:

Ավանդույթի համաձայն` մարդիկ սկսում են  կերակրատեսակներ պատրաստել կեսգիշերից մի քանի ժամ առաջ, և այդ ընթացքում կարող է հավաքվել աղբի մեծ քանակություն:

Բայց նշանները վկայում են, որ դելտեմբերի 31-ին ու հունվարի 1-ին աղբ թափելն արգելված է, քանի որ դուք կարող եք ձեր տուն աղքատություն ներգրավել:

Խորհուրդ չի տրվում նաև այդ ընթացքում տունը մաքրել: Եթե անհրաժեշտ է տունը կարգի բերել, աշխատեք շատ ուժեր չվատնել դրա համար:

Նոր տարուց առաջ նաև խորհուրդ չի տրվում պարտքով փող տալ:

Այդպես դուք ռիսկի եք դիմում փողի հետ տալ նաև ձեր ֆինանսական հաջողությունը:

Ամանորյա սեղանը պետք է լի լինի տարատեսակ հյուրասիրություններով, քանի որ նոր հովանավորը` Դեղին խոզը, իսկական համադամասեր է:

Իսկ եթե սեղանի վրա քիչ կերակրատեսակներ լինեն, թալիսման Խոզուկը կարող է նեղանալ, տխրել, ինչը հղի է 2019թ. ֆինանսական բարդությունների հետևանքով:

Որպեսզի փողային բարդությունները ձեզ շրջանցեն 2019թ., դատարկ գրպաններով տոնական սեղանի շուրջ մի նստեք:

Անպայման գրպանում գոնե մեկ մանրադրամ դրեք, որպեսզի ֆինանսական հաջողություն ունենաք արդեն Նոր տարվա գիշերը:

Եթե դուք դեռ պարտքեր ունեք, ապա դրանք պետք է մարեք տոներից մի քանի օր առաջ: Եթե չմարեք ձեր ֆինանսական պարտավորությունները մինչև տարվա վերջ, ապա հաջորդ տարում ավելի շատ պարտքեր կմնան:

Ժամացույցի 12 զարկերից հետո անհրաժեշտ է շամպայնը խմել մինչև վերջ, իսկ բաժակի հատակին կոպեկ դրեք: Դրանից հետո փողոց դուրս եկեք ու փրփրուն ըմպելիքի մնացորդները լցրեք ձեր տան շուրջը: Այդպիսով դու ք կգրավեք ֆինանսական հաջողությունը:

Եթե Նոր տարվա գիշերը ձեր տուն այցելի կարիքավոր մարդ, մի մերժեք նրան օգնության հարցում: Պարտադիր չէ նրան սեղանի շուրջ հրավիրել: Դրա փոխարեն՝ դուք կարող եք նրան գումարով օգնել կամ հյուրասիրել տոնական ճաշատեսակներ: Այդ դեպքում 2019թ. դուք փողի կարիք չեք ունենա:

Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը