Իսկ դու գիտե՞ս՝ ինչ սիմպտոմներ կարող են քեզ օգնել՝ իմանալու, թե քո օրգանիզմում ինչ վիտամինների պակաս կա, և ինչպե՞ս պետք է սնվել խախտված հավասարակշռությունը վերականգնելու համար։
Որոշ վիտամինների պակասը կարելի է որոշել որոշակի սիմպտոմների առկայությամբ, որոնք օրգանիզմում օգտակար նյութերի պակասի ցուցիչն են։ Վիտամինների ցածր մակարդակը հատկապես բացասաբար կարող է անդրադառնալ հղի կանանց, սպորտսմենների և ծանր հիվանդությունից հետո թուլացած օրգանիզմ ունեցող մարդկանց առողջության վրա։
Եվ այսպես՝
- Շուրթերի անկյունների ճաքեր
Եթե դու նկատում ես, որ շուրթերիդ անկյունները հաճախ են ճաքում, դա կարող է վկայել В խմբի վիտամինների, հավանաբար՝ В2 ռիբոֆլավինի կամ В3 նիացինի պակասի մասին։ Այսպիսի սիմպտոմներ հաճախ հայտնվում են այն մարդկանց մոտ, որոնց սննդակարգում պակասում են երկաթի, ցինկի և В12 վիտամինի պարունակությամբ մթերքները։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում սննդակարգում ընդգրկել միս, ձուկ, ծովամթերք և ոսպ։
Բացի այդ, եթե դու նաև սկսել ես շատ հոգնել և գունատ ես, նշանակում է, որ քո օրգանիզմում երկաթի ավելցուկ կա։ Այդ դեպքում օգտակար է ուտել մեծ քանակությամբ բրոկոլի, կարմիր պղպեղ և լոլիկ։ Այս մթերքները հարուստ են C վիտամինով և կօգնեն հավասարակշռել օրգանիզմում եղած երկաթի ավելցուկը։
- Առատ մազաթափություն և մաշկային ցան
Օրգանիզմը հաճախ, երբ նրան չեն հերիքում B8 վիտամինը կամ բիոտինը, սկսում է կուտակել ճարպերը քայքայող A, D, E, K վիտամինները, սակայն դա այնքան էլ լավ չէ, որովհետև անհրաժեշտ քանակությամբ B8 վիտամին մեր օրգանիզմը պետք է ամեն օր ստանա։ Եվ, որպեսզի վերականգնվի մեր օրգանիզմում B8 վիտամինի կամ բիոտինի մակարդակը, հիշիր, որ այն պարունակվում է սաղմոն (лосось) ձկան, ավոկադոյի, շամպինիոնների, ծաղկակաղամբի, չրերի, բանանի մեջ։
- Քոր և վերջույթների անզգայացում
Եթե դու այս սիմպտոմները հաճախ ես նկատում, դա կարող է նշանակել, որ քո օրգանիզմում նկատվում է В խմբի վիտամինների, մասնավորապես В9, В6, В12 վիտամինների պակաս։ Բալանսը վերականգնելու համար շատ սպանախ, ծնեբեկ, բազուկ, հավի ձու և լյարդ կեր։ В խմբի վիտամիններ այս մթերքներում շատ կան։
- Սրունքների և ոտնաթաթերի դող
Այս տհաճ սիմպտոմը հաճախ նկատվում է այն մարդկանց մոտ, ում օրգանիզմում կալցիումի և կալիումի էական պակաս կա։ Ցնցումները ոչ միայն ցավային զգացողություն են առաջացնում, այլև կարող են կրկնվել օրը մի քանի անգամ։
Եթե մկանային ցնցումներ սկսվում են սպորտսմենների կամ մարմնամարզությամբ զբաղվողների մոտ, ապա դրա առաջացման պատճառ կարող է հանդիսանալ օրգանիզմում էլեկտրոլիտների ներդաշնակությունը խախտող չափազանց շատ քրտնարտադրությունը։ Ցնցումներից ձեզ կօգնեն ազատվել հետևյալ մթերքները՝ բանանը, ավոկադոն, նուշը, չրերը, կեռասը, խնձորը և կարմիր տերևներ ունեցող բանջարեղենը։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ