«Անձեռոցիկի ակցիայից ուրախանալու ու չորսը երեքի արժեքով գնելու հրճվալից պահը կոչվում է ինքնուրույն կենցաղավարություն։
Կյանքում մոտիկից ակցիա տեսած չկայի, էսքան մեկ էլ առաջին պատմվածքիս տպագրվելուց էի ուրախացել։ Այդ դարակազմիկ վայրկյանին անչափ հպարտ էի գումար տնտեսող իմ տնարար անձով։
Ու հավանաբար հրճվանքս չէր ստացվում զսպել, որովհետև վաճառողուհի աչոնը նայեց-նայեց, պլաստմասե թարթիչները ճպճպացրեց, ասաց՝ կյանքս, գուպըչկայով նոր պալավոյ փեդ ունենք, կուզե՞ս մի քիչ ստեղարենք լռվցրա, էթամ թափով բերեմ»,- գրել է Սյունե Սևադան։