Կիթառ նվագելը վիրահատության հաջողության գրավականն էր, քանի որ վիրաբույժներին օգնել է նորագոյացությունը հեռացնելու ժամանակ նյարդային ուղիները չվնասել: Վիրաբուժական միջամտությունն իրականացվել է «առույգացնող» կրանիոտոմիայի պայմաններում: Այն անցկացնում են տեղային անզգայացմամբ եւ ներարկում են ներերակային դեղամիջոցներ, որոնք առաջացնում են սեդատիվ էֆեկտ, այլ ոչ թե գիտակցության կորուստ:
Արդյունքում՝ հիվանդը վիրահատության ժամանակ գիտակցության մեջ է եւ կարող է խոսել կամ բժիշկների խնդրանքով որոշակի գործողություններ կատարել: Սա հնարավորություն է տալիս համոզվելու, որ ուռուցքը հեռացնելիս խոսքի կամ շարժումների համար պատասխանատու ուղեղի գոտիները չեն վնասվել:
Հազվադեպ չեն համանման վիրահատությունները, երբ արտիստները վիրահատության ժամանակ երգել են կամ երաժշտական գործիքներ նվագել: Օրինակ՝ 2015 թվականին Իսպանիայում երաժիշտը ուղեղի վիրահատության ժամանակ սաքսոֆոն էր նվագել, իսկ 2014 թվականին Նիդեռլանդներում օպերային երգիչն արիաներ էր երգել:
Երաժիշտն այսօրվա դրությամբ իրեն լավ է զգում եւ ուժերը վերականգնում է Դուրբանից (ՀԱՀ) ոչ հեռու գտնվող իր տանը: