
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ ակումբը ձմռանը կարող է նորեկ ունենալ:
«Ես գոհ եմ իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներից, սակայն դեռ ոչինչ հստակ չգիտեմ: Տրանսֆերային պատուհանի հարցում դռները կիսաբաց եմ թողնում: Հարկ եղած դեպքում մենք նորեկ կունենանք:
Օրացույցը խիտ է, այդ պատճառով պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր իրավիճակից:
Եթե ամեն ինչ նորմալ լինի, համալրում չենք ունենա»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում FourFourTwo.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կարմիրները» հետաքրքրված են «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեով: