Կարմեն Դավթյան. «Մինչև գալդ, խառը վախտեր են, մեկ էլ տեսար իրավաիճակ փոխված ըլնի Հայաստան տեղ»
Advertisement 1000 x 90

Կարմեն Դավթյան. «Մինչև գալդ, խառը վախտեր են, մեկ էլ տեսար իրավաիճակ փոխված ըլնի Հայաստան տեղ»

Բարեւ, ընգեր…
-Գնացիր էլի…
-Արձակու՞րդ…
-Հոգնաա՜ած կիլես..
Կհոգնեիր` բա ինչ կանեիր.
-Էդքան ով գործ հարուցեր, զանգեր, փակեր…
-Չհոգներ…
-Բա մինչեւ գալդ ում են գաղտնալսելու..
-Դե շատ զադերժկա չըլնես.
-Համ էլ փակելու գործ շատ կա.
-Չնայած` մինչեւ գալդ, խառը վախտեր են`
-Մեկ էլ տեսար` իրավաիճակ փոխված ըլնի Հայաստան տեղ.
-Գազն ա թանկանում, ժողովուրդն ա ոնց որ նորից ոտի կանգնում.
-Զանգի, նոր արի…
-Իշխանությունը գլխարկի պես բան ա…
_-Մեկ գլխիդ ա, մեկ էլ տենում ես` քամին քշել… տարել-դրել ա ուրիշի գլխին….
-Դե հաջող ախպեր…

#Էլ_մի_էլ_մի_յվորի 

Կարմեն Դավթյան



Նման նյութեր