Երևանում պատկան մարմինների մեղքով հսկայական ծառը բեռնատարի բախման հետևանքով ընկել ու վնասել է 2 ավտոմեքենա. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում պատկան մարմինների մեղքով հսկայական ծառը բեռնատարի բախման հետևանքով ընկել ու վնասել է 2 ավտոմեքենա. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։45-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Հովսեփ Էմինի փողոցում անցնելիս բախվել է ծառին, ինչի հետևանքով էլ ծառի մի հսկայական կտոր պոկվել է և ընկել է գետնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարի վարորդը, հավանաբար, չնկատելով դա, հեռացել է, իսկ ծառն էլ վնասել է կայանված վիճակում գտնվող BMW X 5 մակնիշի 35 NF 689 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 DQ 943 համարանիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր էլեկտրական սղոցով մասնատել են ծառը, ինչից հետո նոր միայն երթևեկությունը նշված հատվածում վերականգնվել է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն բնակիչներն ասում էին, որ բազմաթիվ անգամ չոր ծառերն էտելու նպատակով ահազանգել են Երևանի քաղաքապետարան ու Արաբկիրի թաղապետարան, սակայն ոչ մի օգուտ, ու եթե այսօրվա դեպքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, չի բացառվում նմանատիպ դեպքի կրկնվելուց հետո դրսում քաղաքացիներ լինեն և տուժեն։

Գոնե այս դեպքից հետո պատկան մարմիններն աշխատանքներ ձեռնարկեն ու չոր ու վտանգավոր ծառի ճյուղերն էտեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com