Steptohealth.ru կայքը գրում է, որ այս ըմպելիքի օգտագործումն առաջացնում է ճարպակալում, խնդիրներ ոսկորների, նյարդային, շնչառական համակարգերի հետ: Այն կարելի է օգտագործել առավել օգտակար նպատակներով:
Զուգարանակոնքը մաքրելու համար: Զուգարանակոնքին լցրեք այս ըմպելիքը, թողեք մեկ ժամ, ապա մաքրեք: Այս խնդիրը լուծելու համար Coca Cola-ն կարող է ավելի արդյունավետ լինել, քան քիմիական միջոցները:
Հեռացնում է ժանգը: Եթե մետաղական իրերի վրա ժանգ է առաջացել, դրանց տեսքը կարող եք վերականգնել՝ դրանց վրա այս ըմպելիքը լցնելով: Այն իրերի վրա պետք է մնա ողջ գիշեր: Առավոտյան կարող եք հեշտությամբ մաքրել ժանգը:
Հեռացնում է յուղոտ հետքերը: Յուղի հետքեր երբեմն դժվարությամբ են հեռացնում նաև քիմիական միջոցները: Այս խնդիրը լուծելու համար պարզապես մի փոքր Coca Cola ավելացրեք լվացող միջոցին:
Օգնում է մազերից հեռացնել մաստակը: Եթե ձեր մազերի մեջ մաստակ է մնացել, պարտադիր չէ միանգամից կտրել մազերը: Պետք է պարզապես մազերի այդ հատվածին Coca Cola քսել, և մի քանի րոպե անց հնարավոր կլինի մազերին հանել մաստակը:
Մաքրում է կաթսաները ու թավաները: Կաթսաներն ու թավաները նորմալ տեսքի բերելու համար դրանց վրա Coca Cola լցրեք և թողեք մի քանի րոպե: Քիմիական միջոցները, որոնք պարունակվում են Coca Cola-ի մեջ, կօգնեն ազատվել բոլոր կեղտերից:
Կարող է օգտագործվել՝ որպես պարարտանյութ: Հնդկաստանում Coca Cola-ն օգտագործվում է՝ որպես պարարտանյութ, քանի որ առավել մատչելի միջոց է վնասատուների դեմ պայքարելու համար:
Օգնում է փայլ տալ կոպեկներին: Թրջեք կոպեկները Coca Cola-ով, թողեք որոշ ժամանակ:
Հեռացնում է կահույքի վրա մնացած ներկը: Վնասված հատվածը մաքրեք Coca Cola-ով թրջված կտորով: Ապա մաքրեք կահույքը:
Ներկրում է մազերը: Եթե մազերի ներկը չափազանց մուգ է ստացվել, և ցանկանում եք մազերն ավելի բաց գույնի դարձնել, մազերին մի փոքր Coca Cola քսեք և թողեք 30 րոպե: Մազերը լվանալուց անմիջապես հետո կզգաք տարբերությունը:
Մաքրում է ավտոմեքենայի մարտկոցը: Coca Cola-ն քսեք վնասված հատվածներին:
Օգնում է հանել «գայկաները»: Սրանք հանելու համար վրան Coca Cola լցրեք, թողեք մի քանի րոպե:
Օգնում է հեռացնել արյան հետքերը: Coca Cola-ն օգնում է մաքրել արյան հետքերը հագուստից, փափուկ կահույքից:
Ազատում է յուղի հետքերից: Coca Cola-ն օգնում է ազատվել այս հետքերից, որոնք կարող են առաջանալ հատակին, խալիների վրա, հագուստի, կահույքի և այլ իրերի վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»