Իսպանացի հանճարը սիրում էր նկարել արտասովոր իրավիճակներում: Նրա «Ռնգեղջյուրի եղջյուրները» կտավը ևս ստեղծվել է ոչ սովորական պայմաններում, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ բնական պայմաններում: Այն ստեղծվել է 1955 թվականի ապրիլի 30-ին կենդանաբանական այգում՝ հենց ռնգեղջյուրի համար հատկացված տարածքում:
Նկարչի գլխին մի կտոր հաց էր դրված, որը Դալին ամեն կերպ փորձում էր անշարժ պահել, իսկ կողքին նրա մեկ այլ կտավ էր դրված՝ «Ժանյակագործուհին»: Ինքը՝ նկարիչը, նստած էր սայլակի վրա, իսկ օգնականներն ամեն կերպ փորձում էին ջղայնացնել կենդանուն, որ վերջինս իր եղջյուրով ծակեր կտավը:
Արդյունքից Դալին գոհ է մնում, իսկ որպեսզի խենթ հանճարի մտահաղացումն ամբողջությամբ իրականություն դառնար, հենց ինքն է կտավը ծակում նիզակով, քանի որ ռնգեղջյուրը ոչ մի կերպ դա անել չէր ցանկանում: