Քանյե Ուեսթը Լոս ԱՆջելեսում ընդհատել է իր համերգը։ Իգլվուդի The Forum դահլիճում անցնող համերգի 45-րդ րոպեին Քանյեն դադարեցրեց երգն ու ասաց, որ համերգն ընդհատվում է, քանի որ իր ձայնը կորել է։
Ֆանատների դժգոհ արձագանքի ներքո 39-ամյա երգիչը հեռացավ դահլիճից՝ կիսատ թողնելով Only One կոմպոզիցիան։
«Միացրեք լույսը, շոուն ավարտվեց։ Ձայնս կորավ, ես չեմ կարող շարունակել շոուն»,- ասել էր Քանյեն։
The Daily Mail