
«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջեւ փոխհրաձգությունը կարծես դադարել է: Ավելին, այս օրերին ԲՀԿ անդամները հարցազրույցներ չեն տալիս` փորձելով այսկերպ խուսափել ոչ միայն «Լուսավոր Հայաստանի», այլեւ ընդհանրապես, քաղաքական որեւէ թեմայով խոսելուց: Իսկ իրենց լռությունը ԲՀԿ-ականները պատճառաբանում են ներկուսակցական պայմանավորվածությամբ: Այս իրավիճակում հետաքրքիր է` որտեղի՞ց, ո՞ւմ կողմից եւ, վերջապես, ինչո՞ւ է նման հրահանգ տրվել։ Հարցեր, որոնք այդպես էլ պատասխաններ չունեցան։