Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի արվարձաններին
Advertisement 1000 x 90

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի արվարձաններին

Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կարողացել են դիմագրավել հրթիռային գրոհը Դամասկոսի հարավային և արևմտյան ծայրամասերի վրա՝ խոցելով ութ իսրայելական հրթիռ: Այս մասին հայտնել է An Nashra նորությունների պորտալը:

Պորտալի տեղեկություններով՝ հակառակորդը Սիրիայի մայրաքաղաքի վրա հարձակման ընթացքում օգտագործել է նաև անօդաչուներ: Ինչպես հաղորդել է Syria կառավարական հեռուստաալիքը, Սիրիայի վրա ագրեսիվ հարձակումն իրականացվել է Լիբանանի օդային տարածությունից:

Սիրիացի զենիթայիններին հաջողվել է դիմագրավել հակառակորդի մի քանի գրոհներ, որոնք հաջորդել են մեկը մյուսին: Al-Hadath հեռուստաալիքի տեղեկություններով՝ իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել շիաների «Հըզբոլլահ» միլիցիայի և Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի ռազմական օբյեկտներին ու պահեստներին, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից:

Առնվազն երեք օբյեկտ է ոչնչացվել մայրաքաղաքի էլ Քիսվա և Դիմաս արվարձաններում, պնդում է Al-Hadath-ը: SANA գործակալության տվյալներով՝ առնվազն երեք սիրիացի զինծառայողներ են վիրավորվել Դամասկոսի արևմտյան մասի հրթիռակոծման ժամանակ: An Nashra պորտալի տվյալներով՝ Իսրայելի տարածքում մի քանի հրթիռ է ընկել:



Նման նյութեր