
«Շենգավիթ» ԲԿ-ում նորածինները նորաթուխ մայրիկներին հանդիպեցին փոքրիկ Սանտայի հագուստով: Այս օրերին «ամանորյա հրաշքներին» տոնական կերպարով դիմավորելը ավանդույթ է այս բժշկական կենտրոնում:
«Շենգավիթ» ԲԿ-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը նշեց, որ այսօր նոր հագուստ կրել էր 12 երեխա: «Մենք արդեն հինգ տարի շարունակ այս ավանդույթը պահում ենք և փորձում ենք այս նախատոնական օրերին մի անակնալ մատուցել ծնողներին` իրենց երեխաներին այս ամանորյա զգեստներով ուղեկցել իրենց մոտ, որը շատ մեծ ուրախություն է պարգևում նրանց»,-ասաց նա: