Ըստ BBC գործակալության հաղորդման, բրիտանական ITV հեռուստաընկերությունը մեկ ժամով դադարեցրել է իր բոլոր 7 հեռուստաալիքների հեռարձակումը, որպեսզի այդ ընթացքում երկրի բնակիչները կարողանան հաճախել մարզասրահներ:
Այդ նույն ժամանակ մի քանի հազար մարզասրահներ իրենց դռներն անվճար կբացեն բոլոր ցանկացողների առջև:
Ալիքի ղեկավարությունը հայտնում է, որ հեռարձակումը կընդհատվի օգոստոսի 27-ին՝ ի պատիվ Բրիտանիայի հավաքականի, որն այդ ժամանակ կվերադառնա Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայից:
Ակցիան կկոչվի «Ես Մեծ Բրիտանիայի թիմի մաս եմ»: Դրան կմասնակցեն ինչպես հայտնի մարզիկներ, այնպես էլ ITV-ում աշխատող հաղորդավարներ և դերասաններ: