
Իլհամ Ալիևի հանձնարարությամբ օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղսթաֆայի հատվածի (Տավուշի մարզին սահմանակից) պահպանությունը 3-րդ բանակային կորպուսի մարտական զորամասերի փոխարեն այսուհետեւ իրականացնելու է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։ Ասել է, թե նշյալ հատվածում ադրբեջանական ԶՈւ-ն փոխարինվում է սահմանապահ ծառայությամբ:
Միամիտ կլիներ կարծել, թե սա խաղաղությանն ուղղված քայլ է, ավելի հավանական է, որ Ադրբեջանն ուժերը կենտրոնացնում է Արցախի հետ սահմանին: Արդյո՞ք Ադրբեջանն այս անգամ թիրախավորելու է Քարվաճառի ուղղությունը և ո՞րն է մեր անելիքը: Թեմայի մասին մանրամասն «Մոդուս վիվենդի» հաղորդաշարի այս թողարկմանը: