Tert.am Life–ն իր ընթերցողներին ներկայացրել է «Տաշի շոու 2018»–ի լուսանկարները։ Այս տարի լայն քննարկվում էր Մերի Մակարյանի մասնակցությունը միջոցառմանը, քանի որ սա առաջին մեծ միջոցառումն էր, որտեղ հաղորդավարուհին ներկայանալու էր ամուսնությունից հետո ավելի քան մեկ տարի ձգված դադարից հետո։ Միջոցառման լուսանկարներում, սակայն, Մերին չկար։ Նրա հաղորդավարական զույգի` Մհերի հետ բեմում Ելենա Վարդանյանն էր։
Tert.am Life–ը համերգի կազմակերպիչ Euromusic Entertainment-ից պարզել է, թե ինչու Մերին ներկա չէր միջոցառմանը, երբ բոլոր գովազդներում նշվել էր նրա անունը։
Ընկերության PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը մեզ հայտնեց, որ անկանխատեսելի խնդիր էր առաջացել։ Մերին Լոս Անջելեսից պետք է մեկներ Մոսկվա, սակայն թրանսֆերի երկիր Վարշավայում դեպի Մոսկվա թռիչքի հետ խնդիր է առաջացել:
Ամբողջությամբ՝ life.tert.am