
Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆեյսգիրքը լիքն է մշակութային հայեցակարգի առաջարկներով, հարցազրույցներում մշակույթի /նյութական, ոչ նյութական, հոգևոր, հնագիտական, մարդաբանական, հասարակական, արվեստի…/ հետազոտությամբ զբաղվողները ծրագրերի մասին են խոսում, #Hamlet#Petrosyan ը նույնիսկ ուսուցման առաջարկ է արել՝ համարյա պատրաստի ծրագրով, ի թիվս այլոց նաև կառավարման, բայց այնպիսի տպավորություն է, որ դարբնի կռած երկաթե ծանր մղլակով ամուր փակված դուռ են ծեծում:
Ընդամենը երկու շաբաթ առաջ է բազմաքանակ պատգամավորական կորպուս ընտրվել, կարծում եմ՝ նրանց մեջ համախոհներ կան, բայց… թվում է որքան պատգամավոր կա, նույնքան փական կա: Հե՜յ, ով կա այդտեղ, մարդ կա՞: Ինչի՞ց եք վախենում, ձայն հանեք»:
https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/1208567192628888