
Ձյուդո մարզաձևը կդասավանդվի Հայաստանի հանրակրթական դպրոցներում:
Այս մասին հայտնեց Հայաստանի ձյուդոի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը: «Ձյուդոի միջազգային և Հայաստանի ֆեդերացիաների համագործակցության արդյունքում ձյուդոն կդասավանդվի դպրոցներում: 3 դպրոց Երևանում և 7-ը` մարզերում առանձին դասաժամեր կունենան ձյուդոից»,-ասաց Նազարյանը:
Միայն 7-րդ դասարանի աշակերտները կունենան ձյուդոի դասաժամ, իսկ մարզիչները մեկ տարի շարունակ կստանան 500 ԱՄՆ դոլար աշխատավարձ: