Խոյ: Խոյերը հանուն հարաբերությունների անում են հնարավոր ամեն բան: Նրանք ուղիղ են, այդ թվում՝ սիրային հարաբերություններում: Ցանկացած իրավիճակի տրամաբանական մոտեցում են ցուցաբերում: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ասում են, որ սիրում են ձեզ, նշանակում է՝ խոսքն իսկապես խորը զգացմունքների մասին է:
Միևնույն ժամանակ Խոյերը կարող են ճնշող զուգընկեր լինել, ովքեր ամեն բանի պատրաստ են հանուն հարաբերությունների: Բնավորության, առանց մտածելու գործելու հետևանքով Խոյերը կարող են լքել սիրելիին:
Երկվորյակներ: Երկվորյակները ցանկանում են ամեն պահի ուրախացնել սիրելիին: Կարող են զգացմունքներն արտահայտել առանց մի բառ անգամ արտաբերելու: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները եսասեր չեն, բայց կախված են զուգընկերոջ զգացմունքներից: Կարող են բավական արագ փոխել զուգընկերներին, բայց եթե իսկապես սիրեն ձեզ, ձեզ համար կանեն ամեն բան՝ ամեն կերպ ցուցադրելով իրենց զգացմունքները: Նրանք հոգատար կլինեն սիրելիի հանդեպ, նրան կշրջապատեն սիրով ու կրքով: Կարելի է խորտակվել նրանց սիրո մեջ:
Միայն թե պետք չէ մոռանալ, որ Երկվորյակները կարող են չափազանց խանդոտ լինել: Եթե խանդի առիթ տաք, Երկվորյակների զայրույթը սահման չի ունենա:
Կույս: Սիրո մասին պատկերացումն արդեն իսկ դուր է գալիս Կույսերին: Նրանք դժվարությամբ են արտահայտում իրենց զգացմունքները, քանի որ նախընտրում են գործել: Հեշտությամբ են հանձնվում, երբ ցավ են ապրում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ոչ միշտ են բավարարվում մի զուգընկերոջով, հաճախ են զգացում ունենում, որ հարկավոր է ավելի լավին գտնել:
Բայց երբ Կույսերն իսկապես սիրում են, անմնացորդ նվիրվում են: Երբ նրանք երջանիկ են և բավարարված, չեն մտածում «արգելված պտղի» մասին:
Կշեռք: Երբ Կշեռքները սիրահարվում են, գործադրում են բոլոր ջանքերը՝ ազնիվ լինելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկացած գնով փորձում են խուսափել կոնֆլիկտներից: Կշեռքները ազնիվ են, լուրջ են վերաբերվում իրենց պարտականություններին, հիմնականում հավատարիմ են: Բայց Կշեռքները սիրում են նաև սիրախաղ, նոր մարդկանց ընկերակցություն, հաճոյախոսություններ: Այս ամենի արդյունքում հաճախ են տհաճ իրավիճակներ առաջանում, սրտեր կոտրվում:
Ձկներ: Կարող են անկեղծ ու խորը սիրել, բայց այդ սերը ժամանակի ընթացքում կարող է ցավ պատճառել զուգընկերոջը: Երբ հարաբերությունները ձանձրալի ու կանխատեսելի են դառնում, Ձկները սկսում են այլ թեկնածուներ որոնել: Միևնույն ժամանակ, Ձկները հիմնականում հավատարիմ են իրենց զգացմունքներին, չեն վախենում ցույց տալ՝ ինչպիսին են իրականում:
Նյութը greatpicture.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը