Կենդանակերպի 6 ամենաբարդ նշանները
Advertisement 1000 x 90

Կենդանակերպի 6 ամենաբարդ նշանները

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված են չափազանցնել ամեն բան, սխալ եզրակացություններ անել՝ հիմնվելով ոչ ամբողջական տեղեկատվության վրա, օգտագործելով սեփական երևակայությունը՝ տեղեկատվության բացակայող հատվածը լրացնելու համար: Բարդ մտքերն ու խճճված զգացմունքները հանգեցնում են ներքին քաոսի, ոչ մի կերպ թույլ չեն տալիս լավատես լինել, ինքնավստահ:

Խոյ: Չափազանց շատ… հենց այսպես է աշխատում Խոյի ուղեղը: Նրանք խորափաթանց են, զգացմունքային, ինչը հաճախ հանգեցնում է ավելորդ ապրումների, անհանգստության: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բարդ մտածողներ են, կարող են վատ մտքեր ունենալ, ինչը սովորաբար ավարտվում է անտանելի անհանգստությամբ և վաղվա օրվա նկատմամբ անվստահությամբ:

Ցուլ: Ցուլերին հատուկ է կամակորություն, ինչը չի նշանակում, թե նրանք թեթևամիտ են, մակերեսային: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են խորը զգացմունքներով, բայց սիրում են դժվարությունների մեջ ընկնել: Սկսում են մանրամասն վերլուծել ամեն բան: Բարդ մտածողություն ունեն, ինչի հետևանքով այնպես են խճճում իրենք իրենց, որ չեն հիշում՝ ինչից են սկսել, որ ուղղությամբ է հարկավոր առաջ շարժվել, և որտեղ է ելքը:

Երկվորյակներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երկակի բնավորություն ունեն, բայց նաև խորը զգացմունքներ: Երբեմն չափազանց զգացմունքային են լինում, ապրումներ ունենում, ցավ ապրում: Հաճախ չեն կարողանում հաճույք ստանալ՝ դրանում որևէ բացասական բան որոնելու արդյունքում: Լավ իրավիճակը կարող է Երկվորյակներին ուրախացնել միայն մի քանի րոպե: Որոշ ժամանակ անց նրանք կարող են այնպիսի մտքեր ունենալ, որ իրավիճակը տխուր կթվա:

Կույս: Թեև Կույսերը սառնասիրտ են, նրանք չափազանց մանրախնդիր են սեփական անձի հանդեպ: Կարող են իրենց դեպրեսիայի հասցնել՝ փորփրելով սեփական թերությունները, իրենց մեղադրելով բոլոր մեղքերում: Շատ մտածելու Կույսերի հակումը նրանց հանգեցնում է երկարատև մտավոր պայքարի, որ մշտապես ավարտվում է ճնշվածությամբ և ցնցումներով:

Աղեղնավոր: Բարդ խնդիր է՝ մտածել Աղեղնավորի նման: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բարդ մարդիկ են, ովքեր չափից շատ են մտածում: Փորձում են հետևություններ անել, որոնցից միշտ դժգոհ են լինում, և ամեն բան նորից է սկսվում: Նրանք մշտապես ճշմարտություն են որոնում, որը ոչ մի կերպ չեն կարողանում գտնել: Դա Աղեղնավորին կանգնեցնում է փակուղու առաջ, իսկ հետո նա կրկին սկսում է մտածել:

Ձկներ: Տխուր են, մելանքոլիկ: Հաճախ են դժգոհում ճակատագրից, ընդ որում, դա կարող են անել նաև առանց պատճառի: Հոռետես են, գրեթե միշտ դժգոհ: Չափազանց խորը մտածելը և ամեն բան մշտապես վերաիմաստավորելու հակումը Ձկներին օգուտ չի բերում, իսկ հոռետեսությունը հաճախ համակում է նաև մյուսներին: Ձկների աշխարհընկալման համաձայն՝ կյանքում միշտ ամեն բան այն չէ, և երջանկություն երբեք չի լինում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը