
Գերմանիայի Ցետել քաղաքից 9-ամյա մի տղա ոստիկանություն է կանչել այն բանից հետո, ինչ նրան դուր չեն եկել Սուրբ Ծնունդի նվերները:
Ոստիկանները եկել են տուն, որտեղ նրանց սպասելիս է եղել զայրացած տղան: Նրանք պարզել են, որ տոնածառի տակ դրված նվերներից և ոչ մեկը տղայի ցանկալի ցուցակում չի եղել: Որպեսզի հարթեն երեխայի և նրա ընտանիքի միջև առաջացած վեճը, ոստիկանները բացատրել են տղային, որ Սանտա Կլաուսն իր պատկառելի տարիքի պատճառով կարող էր շփոթած լինել նվերները: