«Այսօր Հայոց Եկեղեցում Ս․ Պետրոս և Ս․ Պողոս առաքյալների հիշատակության օրն է»
Advertisement 1000 x 90

«Այսօր Հայոց Եկեղեցում Ս․ Պետրոս և Ս․ Պողոս առաքյալների հիշատակության օրն է»

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Հայոց Եկեղեցում Ս․ Պետրոս և Ս․ Պողոս առաքյալների հիշատակության օրն է։

Ի՞նչ հիշեցի․ 1931 թ․ բարբարոսների ձեռքով քանդվեց 5-6-րդ դարերում հիմնադրված Երևանի համանուն ամենահին եկեղեցին և հետագայում տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը։

Այն այդպես էլ չչափագրվեց և ոչնչացան եկեղեցու հնագույն որմնանկարների մեծ մասը։ Այս եկեղեցու երբեմնի գոյության մասին են վկայում մեզ հասած շուրջ 20 ձեռագրերը, ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի և Կարո Ղաֆադարյանի, հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի, Երվանդ Շահազիզի և ուրիշների վկայություններն ու ուսումնասիրությունները։

Ճիշտ է՝ քարեղեն եկեղեցին քանդվեց, բայց կենդանի հավատքը պահպանվեց մարդկանց մեջ»։



Նման նյութեր