
Առնվազն 35 դպրոցական Է տուժել դեկտեմբերի 27-ին Հնդկաստանի Հիմաչել Փրադեշ հյուսիսային նահանգում տեղի ունեցած վթարից, որտեղ շրջվել Է դպրոցական ավտոբուսը: Այդ մասին հայտնել Է ANI գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Այդ տվյալների համաձայն՝ ներկայում բոլոր սովորողները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ականատեսների կողմից սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երեւում Է բլուրներից մեկի ստորոտի մոտ շրջված ավտոբուսը՝ դուրս ընկած ապակիներով: Վարորդի ճակատագրի մասին ոչինչ չի ասվում: Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: