«Քարոզչական դիվերսիաները» ադրբեջանական սադրանքների բաղկացուցիչն են․ Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«Քարոզչական դիվերսիաները» ադրբեջանական սադրանքների բաղկացուցիչն են․ Տիգրան Աբրահամյան

Banak.info-ի խմբգրությունըպարզելու համար ներկայիստիրող իրավիճակը սահմանինկապ է հաստատել Արցախիհանրապետության նախագահիխորհրդական ՏիգրանԱբրահամյանի հետ,ով վերջինսբավականին երկար լռությունիցհետո, երեկ հարցազրույց է տվել,նշելով, որ «բախման ռիսկերը քիչչեն», ինչից ժամեր անց ՊԲ-նհայտնեց առաջնագծումհակառակորդի սադրանքներիմասին: Այս և առաջնագծիօպերատիվ իրավիճակի մասինայսպես մեկնաբանեց նախագահի խորհրդականը.

-Ադրբեջանի պահվածքը «ձեռք բերված պայմանավորվածության» շղարշիներքո սկսել է ագրեսիվ բնույթ կրել, որը դրսևորվում է ինչպես հայկականդիրքերի ուղղությամբ, որոշակի պարբերականությամբ արձակվածկրակոցներով, այնպես էլ ինժիներական աշխատանքների այնպիսի բնույթով,որը եթե ոչ այսօր, ապա կարճ ժամանակ հետո կարող է Ադրբեջանինտակտիկական առումով առավելություն ապահովել: Իհարկե մենք չենք կարողշռայլություն ցուցաբերել ու անտարբեր լինել նման զարգացումների մասով ևընթացքում ըստ անհրաժեշտության կանխարգելիչ քայլեր կձեռնարկենք:

Ունեինք տեղեկություններ, որ հակառակորդի դիպուկահարները բավականինակտիվ են եղել հյուսիս արևելյան-հյուսիսարևելյան ուղղությամբ, այս նույնպեսպարզեցինք, թե որքանով են տեղեկությունները համապատասխանումիրականությանը, և հրադադարը ինչ զինատեսակներից են առավել շատխախտվել: Պարոն Աբրահամյանի խոսքով հակառակորդի ակտիվությունըտարբեր ուղղություններում դրսևորումներ է ունենում: Միշտ չէ, որ դրանքկանոնավոր բնույթ են կրում, և այնպես էլ չի, որ ինտենսիվ աճ ունենք: Մյուսկողմից, իրավիճակն առաջնագծում շատ կարճ ժամանակում կարող էփոփոխության ենթարկվել, այնպես որ շատ դետալային պատասխանը մերայս հարցին կարող է սուբյեկտիվ բնույթ կրել:

Պարոն Աբրաամյանին հարցրինք Ադրբեջանի այսօրվա տարածածհայտարարության մասին,ըստ որի մեր կողմից արձակած կրակոցիցԱդրբեջանում քաղաքացիական անձ է խոցվել:

-«Քարոզչական դիվերսիաները» ադրբեջանական սադրանքների կարևորբաղադրիչն են. այս երկու օրերին տեղի ունեցածն այլ կերպ չեմ կարողանվանել: Քաղաքացիական անձ թիրախավորելը մեր ոճը չի, չի էլ եղել, այլբան է, որ ադրբեջանցիները փորձում են զոհի կերպարանք ընդունել:

Գոհար Աթաբեկյան

banak.info