Հայրենիքի մասերը ոսոխի ճիրաններում թողնելիս մշտապես մշակույթով ենք հատուցել… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայրենիքի մասերը ոսոխի ճիրաններում թողնելիս մշտապես մշակույթով ենք հատուցել…

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գրառումը. «2005 թ. Հին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումից դեռ կես դար առաջ` 1950-ական թթ. կեսերին ժողովուրդների եղբայրությամբ փայլող խորհրդային միությունում ադրբեջանական թուրքերը Ջուղայի ճակատագրին էին արժանացրել դարեր իշխանանիստ Ծար ավանի (Քարվաճառի շրջան) միջնադարյան գերեզմանոցները և ո՛չ ավել ո՛չ պակաս` մասնատված և շինանյութի վերածված քարերն օգտագործել դպրոցի կառուցման մեջ: Ահավասիկ ցարդ շենքի զանազան հատվածներում երևացող մի խումբ բեկորներ, որ ինչպես պարզվեց պատկանում են մեկ խաչքարի (գոնե վարդյակը երեք բեկորների մեկտեղմամբ մեծ մասով ամբողջացավ):

Հայրենիքի մասերը ոսոխի ճիրաններում թողնելիս մշտապես մշակույթով ենք հատուցել և ուրեմն փառք 1993 թ. շրջանն ազատագրած մեր անմահ ռազմիկներին, այլապես այս բեկորներն էլ ադրբեջանական թուրքերը պիտի աղային այնպես, ինչպես խճազանգվածի վերածեցին Հին Ջուղայի աշխարհահռչակ գերեզմանոցի խաչքարերը»:



Նման նյութեր