«Երեխաները ամբողջ աշխարհից գալիս են պահպանելու իրենց ինքնությունը». Ռուբեն Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Երեխաները ամբողջ աշխարհից գալիս են պահպանելու իրենց ինքնությունը». Ռուբեն Վարդանյան

«Անձրև» հեռուստաալիքը հայտարարեց «Պատրրոն» ծրագրի թողարկումը, որի հերոսներն էին հայազգի ռուս գործարար Ռուբեն Վարդանյանը և նրա կինը, Վերոնիկա Զոնաբենդը, ով պատմեց Դիլիջանում միջազգային դպրոցի ստեղծման մասին:

«Ինձ համար ամենահուզիչ պահն այն էր, երբ առաջին աշակերտները եկան, և դուք տեսնում եք, որ այն խելագար գաղափարը, որը գլխումդ էր՝ այն դարձել է իրագործելի», – ասաց Ռուբեն Վարդանյանի կին՝«Scholae Mundi Armenia» հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

Իր հերթին Ռուբեն Վարդանյանը նշեց, որ տարբեր ազգությունների երեխաներ, այդ թվում նաև թուրքեր հաճախում են դպրոց:

«Երեխաները ամբողջ աշխարհից գալիս են ոչ թե դառնալու անգլիացի, ռուս, թե ֆրանսիացի, այլ պահպանելու իրենց ինքնությունը, իմանալու, որ աշխարհը սպիտակից – սևից չէ, որ սրանք «լավ»-ն են, իսկ սրանք «թշնամիներ» են»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը և նրա կինը, ընկերների հետ միասին իրենց անձնական միջոցներից 100 միլիոն դոլար են ծախսել դպրոցի համար:

Դիլիջանի միջազգային քոլեջը հետխորհրդային տարածքում UWC համակարգի առաջին միջազգային քոլեջն է:

arcakh24.info