Արման Հայրապետյանի գրառումը. «Երբ ասում էի, որ մեր ժողովրդի ուզածը(ցավոք սրտի) անարխիան է, որ ոչ թե ուզում են օրինական երկիր լինի, խախտումներ ոչ ոք չանի, այլ ուզում են իրենք կարողանան ինչքան սիրտներն ուզի խախտել, հետս կռվում էին, որ տենց չի ու ամեն ինչում միայն իշխանությունն է մեղավոր:
Երբ ասում էի, որ համատարած համաներում տալ չի կարելի, որ պարբերաբար կարմիրի տակով անցածի ու հանդիպակաց գիծ դուրս եկածի տասնյակ տուգանքները չի կարելի մեկ-երկու անգամ մի թեթև հոծ գիծ տրորածի տուգանքների հետ ներել, ասւոմ էին, որ մարդկանց շանս է պետք տալ:
Որ ասում էի, որ չի կարելի «ստաժավոր» հանցագործներին ներել, ասում էին, որ իրենք անմեղ են, «կոռումպացված» ռեժիմի զոհ են դառել:
Դե իրենք «մարդասեր» էին, մենք էլ «մարդատյաց»:
Համաներում եղա՞վ, եղա՛վ, երկրորդ շանս ստացա՞ն, ստացա՛ն:
Տեսնո՞ւմ եք փողոցներում ինչ է կատարվում, տեսնո՞ւմ եք որքան են շատացել գողության դեպքերը: Տեսնո՞ւմ եք, որ փողոցային առևտուրն իննսունականներին անցել, կամ գոնե հասել է:
«Դասականն» ասում էր` «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: Ինքը սխալ էր, ունեինք: Ու ոչ միայն կրկեսի:
Հ.Գ. Կեցցե՛ այն Հայաստանը, որ կարող էր գալ»: