Շարունակվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային առաջին այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Ինչպես հայտնի է՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգևատրվել էր «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար և ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի:
Այս պահին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը թեյի սեղանի շուրջ պատասխանում են հայաստանյան և Լեռնային Ղարաբաղի լրագրողների հարցերին:
Լուսանկարը՝ Բելլա Լալայանի