«Խրյու–խրյու». տարվա սիմվոլի գաղտնազերծող տեսաուղերձը. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Խրյու–խրյու». տարվա սիմվոլի գաղտնազերծող տեսաուղերձը. armeniasputnik.am

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գնացել է խոզերի ֆերմա և փորձել իմանալ, թե ինչ սպասելիքներ կան գալիք տարում։

Գալիք 2019թ-ը դեղին խոզի կամ վարազի տարի է։ Եթե հավատանք աստղագուշակներին՝ տարին բավական հանգիստ, բայց վառ կլինի` լի բազմաթիվ իրադարձություններով և հիշվող ակնթարթներով։

Հաշվի առնելով, թե ինչպես դիմավորեցին Sputnik Արմենիայի նկարահանող խմբին խոզերի ֆերմայում, ապա տարին հիրավի բարյացակամ կլինի։ Ավելի քան տասնյակ խոշոր խոզեր և 13 խոճկորներ պատասխանեցին բոլոր հարցերին և պատմեցին իրենց մտավախությունների մասին։

«Խռ–խռ–խռ։ Խռ–խռ–խռ։ Խռ–խռ–ֆս»,- պատմեց մեր զրուցակից Կծանը։

Ֆերմայի գրեթե բոլոր բնակիչները ծնվել են Հայաստանի համար կարևոր օրերին. եռյակներ Նիկոլը և նրա քույրը` թավշյա հեղափոխության օրերին, 13 խոճկորները` Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ։ Իսկ երկու իջևանցի քույրերը պնդում են, որ ծնվել են մարտի 8-ին, սակայն տերերը չեն հավատում նրանց խոսքերին։


armeniasputnik.am