Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Advertisement 1000 x 90

Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

ՈՒշադրություն

Դեկտեմբերի 28-ին կենտրոնական շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 28-ին ամենուրեք՝ ձյուն, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 28-ին տեղումներ՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 29-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: