Ռուսական Sport-Express-ը հայտնում է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկը` «Օրենբուրգը», նոր գլխավոր մարզիչ կարող է ունենալ:
Ակումբը հնարավոր է գլխավորի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին: Դիտարկվում է նաև «Փյունիկի» նախկին մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոյի տարբերակը:
Մարզչի փոփոխությունը կախված է ակումբի ղեկավար կազմում տեղի ունեցած փոփոխությունների հետ:
ՌՊԼ-ի այս մրցաշրջանի առաջին հատվածից հետո «Օրենբուրգը» 10-րդ հորիզոնականում է: